10:53  ,  9 մարտի, 2024

Ինդիան Ուելս․ Ալկարասի հաղթական մեկնարկը

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող ATP-1000 մրցաշարում, որի անցած տարվա հաղթողն է։

Ալկարասը պայքարը սկսեց երկրորդ շրջանից՝ 6:7 (5:7), 6:0, 6:1 հաշվով պարտության մատնելով աշխարհի 40-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 13 րոպե։

Երրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 31-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով