01:54  ,  9 մարտի, 2024

«Նապոլին» ոչ ոքի խաղաց «Տորինոյի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց «Տորինոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

61-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, բայց արդեն 3 րոպե անց պատասխան գոլը խփեց հյուրերի պարագվայցի հարձակվող Անտոնիո Սանաբրիան։

«Նապոլին» 44 միավորով 7-րդն է, «Տորինոն» 10-րդն է՝ 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Նապոլի» - «Տորինո»՝ 1:1 

 Խվիչա Կվարացխելիա, 61 - Անտոնիո Սանաբրիա, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում