16:11  ,  8 մարտի, 2024

Ռեդնափ․ Կցանկանայի Ջերարդին տեսնել «Լիվերպուլում»

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, 77-ամյա անգլիացի Հարի Ռեդնափը նշել է, թե ում կցանկանար տեսնել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում գերմանացի Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո։

«Ես կնշեմ թեկնածուի, եւ մարդիկ կմտածեն, որ խենթացել եմ, բայց ես կնշանակեի Սթիվեն Ջերարդին։ Նա ունի կիրք խաղի նկատմամբ: Հաճախ եմ լսել նրա խոսքն ու մեկնաբանությունները, եւ ես միշտ մտածել եմ, որ նա կարող է դառնալ հրաշալի մասնագետ։ Կցանկանայի տեսնել, թե ինչպես է նա ղեկավարում «Լիվերպուլը»»,- Ռեդնափի խոսքը մեջբերում է  Liverpool Echo-ն։

Այս տարվա հունվարին Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ամռանը կլքի պաշտոնը եւ մեկ տարի չի զբաղվի մարզչական աշխատանքով։

43-ամյա Ջերարդը 2023թ․ հուլիսից գլխավորում է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակը»։ Մարզչական կարիերայի ընթացքում նա ղեկավարել է նաեւ «Գլազգո Ռեյնջերսը» եւ «Աստոն Վիլան»։ Ջերարդը «Լիվերպուլի» խաղացող է եղել 1998-2015 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English