01:39  ,  4 մարտի, 2024

«Յուվենտուսը» պարտվեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Յուվենտուսին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Նեապոլյան թիմից աչքի ընկան վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան եւ իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին, որը նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի անարդյունավետ իրացրած 11-մետրանոցից հետո առաջինը հասավ գնդակին եւ գրավեց դարպասը։

«Յուվենտուսից» գոլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

27 խաղից հետո «Յուվենտուսը» 57 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» (26 խաղ) հետ է 12 միավոր։ «Նապոլին» 7-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 2:1 

Խվիչա Կվարացխելիա, 42, Ջակոմո Ռասպադորի, 88 - Ֆեդերիկո Կիեզա, 81

Չիրացրած 11մ՝ Վիկտոր Օսիմեն («Նապոլի»), 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում