20:52  ,  1 մարտի, 2024

ՖԻԲԱ․ Հայաստանի հավաքականը 84-րդն է

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը 84-րդ տեղում է։

2027թ․ աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում Հայաստանի մրցակիցներ Ավստրիան 65-րդն է, Ալբանիան 100-րդն է։

Լավագույն տասնյակում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Գերմանիան, Սերբիան, Ավստրալիան, Լատվիան, Կանադան, Արգենտինան, Ֆրանսիան ու Լիտվան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում