20:58  ,  29 փետրվարի, 2024

Դուբայ․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի չորրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:3 հաշվով։

Եզրափակիչի ուղեգրի համար Դանիիլ Մեդվեդեւը կմրցի աշխարհի 23-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի եւ աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի դիմակայության հաղթողը։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով