22:41  ,  28 փետրվարի, 2024

«Ինտերի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում առաջատար «Ինտերը» կընդունի Բերգամոյի «Ատալանտային»։

Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Դե Վրեյ, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Ասլանի, Մխիթարյան, Դիմարկո, Արնաուտովիչ, Մարտինես։

«Ինտեր» - «Ատալանտա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում