21:21  ,  28 փետրվարի, 2024

Դուբայ․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Այս մրցաշարի անցած տարվա հաղթողի տիտղոսը պաշտպանող Դանիիլ Մեդվեդեւը երկրորդ շրջանում 3:6, 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 48-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոյին։

Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 87-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի եւ աշխարհի 24-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի դիմակայության հաղթողը։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով