01:46  ,  27 փետրվարի, 2024

«Լացիոն» պարտվեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Լացիոն» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեցին իտալացի պաշտպան Միքայել Կայոդեի եւ իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրայի գոլերը։

«Ֆիորենտինան» 41 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Լացիոն» նահանջեց 8-րդ տեղ՝ 40 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Լացիո»՝ 2:1

Միքայել Կայոդե, 61, Ջակոմո Բոնավենտուրա, 69 - Լուիս Ալբերտո, 45+1

Չիրացրած 11մ՝ Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում