01:45  ,  26 փետրվարի, 2024

«Միլանը» ոչ ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Ատալանտային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

Հյուրերից հավասարությունը վերականգնեց հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը, որը 42-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Միլանը» 53 միավորով երրորդն է, «Ատալանտան» 5-րդն է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Միլան» - «Ատալանտա»՝ 1:1 

Ռաֆայել Լեաու, 3 - Տյոն Կոպմեյներս, 42, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում