19:59  ,  25 փետրվարի, 2024

«Նապոլին» վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը՝ 1:1:

«Նապոլիից» հանդիպման հաշիվը բացեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Պատասխան գոլը դաշտի տերերից խփեց անգոլացի հարձակվող Զիտու Լուվումբուն։

«Նապոլին» 37 միավորով 9-րդն է, «Կալյարին» նախավերջինն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Կալյարի» - «Նապոլի»՝ 1:1 (տեսանյութ)

Զիտու Լուվումբու, 90+6 - Վիկտոր Օսիմեն, 66

«Լեչե» - «Ինտեր»՝ 21:00 (Երեւանի ժամանակ)

«Միլան» - «Ատալանտա»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում