15:10  ,  24 փետրվարի, 2024

ԱԱ․ Բասկետբոլի Հայաստանի հավաքականի բաց մարզումը (ֆոտո, վիդեո)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Երեւանում պատրաստվում է աշխարհի առաջնության նախընտրական փուլի երկրորդ հանդիպմանը: Հայաստանի թիմը կընդունի Ալբանիայի հավաքականին:

Փետրվարի 24-ին հավաքականը բաց մարզում անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ անցկացվելու է Ալբանիայի դեմ հանդիպումը:

Մարզումն անցկացնում էր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի օգնական,  բելգիական «Լիեժ Բասկետ» ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը վերջերս համալրած Ալեքս Զամպիերը:

Ռեքս Կալամյանը բաց կթողնի Հայաստան - Ալբանիա հանդիպումը: Գլխավոր մարզիչը ներկա չէր նաեւ Ավստրիա - Հայաստան խաղին, որտեղ ազգային թիմը պարտվեց 91:106 հաշվով: 

Ռեքս Կալամյանը վերադարձել է ԱՄՆ NBA-ի մրցաշրջանի վերսկսման պատճառով:

2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի երկրորդ տուրի Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 18:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English