23:50  ,  23 փետրվարի, 2024

Դոհա․ Եզրափակիչում Խաչանովի մրցակիցը կլինի Մենշիկը

Աշխարհի 116-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկը դուրս եկավ Դոհայում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Յակուբ Մենշիկը 6:4, 1:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 68-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Եզրափակիչում Յակուբ Մենշիկի մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը։

Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում 7:6 (14:12), 6:2 հաշվով հաղթել էր աշխարհի 46-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինին։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով