12:01  ,  23 փետրվարի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը։

Կոնֆերենցիաների լիգայում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Փլեյ-օֆֆի արդյունքում պայքարը շարունակում են «Այաքսը» (Նիդերլանդներ), «Դինամո Զագրեբը» (Խորվաթիա), «Սերվետը» (Շվեյցարիա), «Մոլդեն» (Նորվեգիա), «Շտուրմը» (Ավստրիա), «Ռոյալ Յունիոնը» (Բելգիա), «Օլիմպիակոսը» (Հունաստան), «Մաքաբի Հայֆան» (Իսրայել)։

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Լիլ» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Վիկտորիա» (Չեխիա), «Բրյուգե» (Բելգիա), «Աստոն Վիլա» (Անգլիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ֆեներբահչե» (Թուրքիա):

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում