Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։
Փլեյ-օֆֆի արդյունքում պայքարը շարունակում են «Այաքսը» (Նիդերլանդներ), «Դինամո Զագրեբը» (Խորվաթիա), «Սերվետը» (Շվեյցարիա), «Մոլդեն» (Նորվեգիա), «Շտուրմը» (Ավստրիա), «Ռոյալ Յունիոնը» (Բելգիա), «Օլիմպիակոսը» (Հունաստան), «Մաքաբի Հայֆան» (Իսրայել)։
Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․
«Լիլ» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Վիկտորիա» (Չեխիա), «Բրյուգե» (Բելգիա), «Աստոն Վիլա» (Անգլիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ֆեներբահչե» (Թուրքիա):
1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 14-ին։
Round of 16 #UECL pic.twitter.com/q2M4wBcYr0
— UEFA Europa Conference League (@europacnfleague) February 22, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում