01:49  ,  23 փետրվարի, 2024

«Լացիոն» պարտության մատնեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում փոխչեմպիոն «Լացիոն» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին եւ իտալացի կիսապաշտպան Դանիլո Կատալդին։

25 խաղից հետո «Լացիոն» 40 միավորով 7-րդն է, «Տորինոն» 10-րդն է՝ 36 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Տորինո» - «Լացիո»՝ 0:2 (տեսանյութ)

Մատեո Գենդուզի, 50, Դանիլո Կատալդի, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում