00:03  ,  19 փետրվարի, 2024

«Ռոման» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ֆրոզինոնեին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իտալացի Դանիելե Դե Ռոսիի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձան հոլանդացի պաշտպան Դեյան Հոյսենը, իրանցի հարձակվող Սերդար Ազմունը եւ արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը։

«Ռոման» 41 միավորով 6-րդ տեղում է, «Ֆրոզինոնեն» 15-րդն է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Ռոմա»՝ 0:3

Դեյան Հոյսեն, 38, Սերդար Ազմուն, 71, Լեանդրո Պարեդես, 81, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում