23:02  ,  17 փետրվարի, 2024

«Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց «Վերոնայի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Վերոնային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Երկու անգամ «Յուվենտուսը» հետապնդողի դերում էր։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին պարտությունից փրկեցին սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի գոլերը։

25 խաղից հետո «Յուվենտուսը» 54 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ինտերից» (24 խաղ) հետ է 9 միավոր։ «Վերոնան» 18-րդն է՝ 20 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Վերոնա» - «Յուվենտուս»՝ 2:2 

Մայքլ Ֆոլորունշո, 11, Տեյանի Նոսլին, 52 - Դուշան Վլահովիչ, 28, 11մ, Ադրիեն Ռաբյո, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում