01:58  ,  17 փետրվարի, 2024

«Ինտերը» խնդիրներ չունեցավ եւ 10 միավոր առաջ է «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում ընդունեց հետնապահ «Սալերնիտանային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ), աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ), հոլանդացի պաշտպան Դենզեմ Դյումֆրիսը (տեսանյութ) եւ վերջին րոպեին՝ ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը (տեսանյութ)։ Երկու գոլային փոխանցում կատարեց բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 60-րդ րոպեին։

24 խաղից հետո «Ինտերը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից» (24 խաղ)։ «Սալերնիտանան» (25 խաղ) վերջինն է՝ 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ինտեր» - «Սալերնիտանա»՝ 4:0

Մարկուս Տյուրամ, 17, Լաուտարո Մարտինես, 19, Դենզել Դյումֆրիս, 40, Մարկո Արնաուտովիչ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում