22:51  ,  16 փետրվարի, 2024

«Ինտերի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում կընդունի վերջին տեղում գտնվող «Սալերնիտանային»։

«Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Դե Վրեյ, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Կառլոս Աուգուստո, Տյուրամ, Մարտինես։

«Ինտեր» - «Սալերնիտանա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում