10:11  ,  15 փետրվարի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ Մեկնարկում են փլեյ-օֆֆի հանդիպումները

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում փետրվարի 15-ին կանցկացվեն փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։

Այս փուլի հաղթողները 1/8 եզրափակիչում կմրցեն խմբերում առաջին տեղ գրաված թիմերի հետ։

Կոնֆերենցիաների լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), առաջին հանդիպում

«Մոլդե» (Նորվեգիա) - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)՝ 21:45 (Երեւանի ժամանակ)

 «Շտուրմ» (Ավստրիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)՝ 21:45

«Ռոյալ Յունիոն» (Բելգիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 21:45

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 21:45

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 00:00

«Բետիս» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 00:00

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Գենտ» (Բելգիա)՝ 00:00

«Սերվետ» (Շվեյցարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 00:00

Փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 22-ին։ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Լիլ» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Վիկտորիա» (Չեխիա), «Բրյուգե» (Բելգիա), «Աստոն Վիլա» (Անգլիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ֆեներբահչե» (Թուրքիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում