01:39  ,  13 փետրվարի, 2024

«Յուվենտուսի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Ուդինեզեին»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը կրեց անսպասելի պարտություն 0:1 հաշվով։

Միակ գոլը 25-րդ րոպեին խփեց հյուրերի արգենտինացի պաշտպան Լաուտարո Խիանետին։

«Յուվենտուսը» 53 միավորով երկրորդն է եւ 7 միավոր հետ է առաջատար «Ինտերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուդինեզեն» 15-րդն է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 0:1 (տեսանյութ)

Լաուտարո Խիանետի, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում