01:44  ,  12 փետրվարի, 2024

«Միլանը» պարտության մատնեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանն» ընդունեց չեմպիոն «Նապոլիին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

25-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

«Միլանը» 52 միավորով երրորդն է, «Նապոլին» 9-րդ տեղում է՝ 35 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 1:0 (տեսանյութ)

Տեո Էրնանդես, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում