19:53  ,  10 փետրվարի, 2024

«Լացիոն» ուժեղ էր «Կալյարիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

«Լացիոյից» աչքի ընկան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ու բրազիլացի հարձակվող Ֆելիպե Անդերսոնը։ Սեփական դարպասը գրավեց «Կալյարիի» իտալացի կիսապաշտպան Ալեսանդրո Դեյոլան։

«Լացիոն» 37 միավորով 6-րդ տեղում է, «Կալյարին» նախավերջինն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Կալյարի» - «Լացիո»՝ 1:3 (տեսանյութ)

Ջանլուկա Գաետանո, 51 - Ալեսանդրո Դեյոլա, 26, ինքնագոլ, Չիրո Իմոբիլե, 49, Ֆելիպե Անդերսոն, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում