00:40  ,  10 փետրվարի, 2024

Մարսել․ Խաչանովը կիսաեզրափակիչում է եւ կմրցի Դիմիտրովի հետ

Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարում աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հայ թենիսիստը 6:4, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 50-րդ ռակետ, չինացի Չժան Չժիչժենին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 1 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, որը 6:3, 7:6 (7:3) հաշվով հաղթեց աշխարհի 94-րդ ռակետ, ֆրանսիացի Արթոuր Ռինդերկնեշին։

Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն աշխարհի 8-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչն ու աշխարհի 21-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերը։

Մարսելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 724 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով