01:40  ,  6 փետրվարի, 2024

Դիբալայի դուբլը նպաստեց «Ռոմայի» հաղթանակին՝ 4:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Կալյարիի» հետ եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան։ Աչքի ընկան նաեւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին եւ հոլանդացի պաշտպան Դեյան Հոյսենը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին փոխարինած իտալացի Դանիլե Դե Ռոսիի ղեկավարությամբ հռոմեական ակումբը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ 38 միավորով 5-րդն է։ «Կալյարին» 18-րդ տեղում է՝ 18 միավոր։ Հաջորդ տուրում «Ռոման» փետրվարի 10-ին կընդունի առաջատար «Ինտերին»։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռոմա» - «Կալյարի»՝ 4:0 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 2, Պաուլո Դիբալա, 23, 51մ, Դեան Հոյսեն, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում