22:51  ,  4 փետրվարի, 2024

«Ատալանտան» ուժեղ էր «Լացիոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ատալանտան» ընդունեց փոխչեմպիոն «Լացիոյին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն։ Աչքի ընկավ նաեւ խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։ «Լացիոյի» միակ գոլը 11-մետրանոցից խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիելն։

«Ատալանտան» 39 միավորով չորրորդն է, «Լացիոն» 9-րդն է՝ 34 միավոր:

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ատալանտա» - «Լացիո»՝ 3:1 (տեսանյութ)

Մարիո Պաշալիչ, 16, Շառլ Դե Կետելարե, 43, 11մ, 76 - Չիրո Իմոբիլե, 84, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում