22:41  ,  4 փետրվարի, 2024

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում Միլանի «Ինտերը» կընդունի Թուրինի «Յուվենտուսին»։

«Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։

«Ինտեր» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

21 խաղից հետո «Ինտերը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 22 խաղում վաստակել է 53 միավոր եւ երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում