20:09  ,  4 փետրվարի, 2024

«Նապոլիի» հաղթանակին նպաստեց Կվարացխելիայի գոլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալեց «Վերոնային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Նեապոլյան թիմից աչքի ընկան բելգիացի հարձակվող Սիրիլ Նգոնժը եւ վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան։

«Նապոլին» 35 միավորով 7-րդն է, «Վերոնան» 18-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Նապոլի» - «Վերոնա»՝ 2:1 (տեսանյութ)

Սիրիլ Նգոնժ, 79, Խվիչա Կվարացխելիա, 87 - Դիեգո Կոպոլա, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում