18:09  ,  1 փետրվարի, 2024

Ա Սերիա․ Ինձագին՝ ամսվա լավագույն մարզիչ

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի լավագույն մարզիչ հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Անցած ամիս «Ինտերն» Իտալիայի առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման, տարել նույնքան հաղթանակ։

«Ինտերը» 2:1 հաշվով հաղթել է «Վերոնային», 5:1 հաշվով՝ «Մոնցային», 1:0 հաշվով՝ «Ֆիորենտինային»։

21 խաղից հետո «Ինտերը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը 1 հանդիպում շատ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English