18:09 1 փետրվարի, 2024Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի լավագույն մարզիչ հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։
Անցած ամիս «Ինտերն» Իտալիայի առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման, տարել նույնքան հաղթանակ։
«Ինտերը» 2:1 հաշվով հաղթել է «Վերոնային», 5:1 հաշվով՝ «Մոնցային», 1:0 հաշվով՝ «Ֆիորենտինային»։
21 խաղից հետո «Ինտերը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը 1 հանդիպում շատ է անցկացրել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.