01:44  ,  29 հունվարի, 2024

«Ինտերը» պարտության մատնեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Ինտերը» Ֆլորենցիայում հյուրընկալվեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 14-րդ րոպեին խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» (21 խաղ) 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից» (22 խաղ)։ «Ֆիորենտինան» (21 խաղ) 6-րդն է՝ 34 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 0:1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 14

Չիրացրած 11մ՝ Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում