22:32  ,  28 հունվարի, 2024

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ինտերը» կհյուրընկալվի «Ֆիորենտինային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Դե Վրեյ, Պավար, Բաստոնի, Ֆրատեզի, Դարմիան, Ասլանի, Կառլոս Աուգուստո, Մխիթարյան, Տյուրամ, Մարտինես։

«Ֆիորենտինա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում