22:58  ,  27 հունվարի, 2024

«Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց «Էմպոլիի» հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Էմպոլիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

18-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Յուվենտուսի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։ 50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ 70-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Էմպոլիի» իտալացի կիսապաշտպան Տոմազո Բալդանցին։

«Յուվենտուսը» 53 միավորով առաջինն է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Միլանի «Ինտերից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Էմպոլին» նախավերջինն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Յուվենտուս» - «Էմպոլի»՝ 1:1 (տեսանյութ)

Դուշան Վլահովիչ, 50 - Տոմազո Բալդանցի, 70

Հեռացում՝ Արկադիուշ Միլիկ («Յուվենտուս»), 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում