01:39  ,  22 հունվարի, 2024

«Յուվենտուսը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեչեի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի պաշտպան Բրեմերը։

«Յուվենտուսը» 52 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած Միլանի «Ինտերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լեչեն» 14-րդն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Լեչե» - «Յուվենտուս»՝ 0:3

Դուշան Վլահովիչ, 59, 68, Բրեմեր, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում