10:17  ,  19 հունվարի, 2024

Ռոնալդուի նոր ավտոմեքենան

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է Ferrari Purosangue ավտոմեքենա, որի գինը 466 հազար եվրո է, հաղորդում է Marca-ն։

Ռոնալդուն ունի նաեւ Bugatti Chiron, Bugatti Veyron Grand, Ferrari Monza եւ McLaren Senna ավտոմեքենաներ։

Ռոնալդուն «Ալ Նասրում» է հանդես գալիս 2023 թվականից։ Նրա պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականը։ Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում