01:44  ,  16 հունվարի, 2024

«Ատալանտայի» հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Ֆրոզինոնեին»։ Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Աչքի ընկան հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը, բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնը, բելգիացի կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն, իտալացի պաշտպան Դավիդե Ձապակոստան եւ շվեդ պաշտպան Էմիլ Հոլմը։

«Ատալանտան» 33 միավորով 5-րդն է եւ չորրորդ տեղում գտնվող «Ֆիորենտինայից» հետ է 1 միավոր։ 33 միավոր ունի նաեւ 6-րդ տեղում ընթացող փոխչեմպիոն «Լացիոն»։ «Ֆրոզինոնեն» 15-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ատալանտա» - «Ֆրոզինոնե»՝ 5:0 

Տյոն Կոպմեյներս, 8, 11մ, Էդերսոն, 13, Շառլ Դե Կետելարե, 14, Դավիդե Ձապակոստա, 84, Էմիլ Հոլմ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում