22:56  ,  13 նոյեմբերի, 2012

«Ռեալի» կիսապաշտպանը վերականգնվել է վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան վերակագնվել է վնասվածքից: Նոյեմբերի 13-ին Խեդիրան մարզվել է ընդհանուր խմբի հետ:

25-ամյա կիսապաշտպանը բաց է թողել վերջին երեք շաբաթը: Նա հնարավորություն ունի մասնակցել Իսպանաիայի առաջնության 12-դ տուրի «Աթլետիկի» դեմ խաղին:

Մարզմանը մասնակցել է նաեւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը սակայն կատարել է անհատական վարժություններ, հայտնում Football Espana-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում