17:22  ,  7 հունվարի, 2024

«Միլանը» պարտության մատնեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը (տեսանյութ), ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն (տեսանյութ) եւ կոտդիվուարցի հարձակվող Շակա Տրաորեն (տեսանյութ

«Միլանը» 39 միավորով երրորդ տեղում է, «Էմպոլին» նախավերջինն է՝ 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Էմպոլի» - «Միլան»՝ 0։3

Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 11, Օլիվիե Ժիրու, 31, 11մ, Շակա Տրաորե, 88

«Տորինո» - «Նապոլի»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 18:00

«Սալերնիտանա» - «Յուվենտուս»՝ 21:00

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում