20:12  ,  6 հունվարի, 2024

«Ինտերը» Ա Սերիայի 13-րդ խաղում անընդմեջ չպարտվեց եւ 18-րդ անգամ դարձավ «ձմեռային չեմպիոն»

Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Վերոնային» 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ առաջին շրջանը կավարտի առաջին տեղում՝ 18-րդ անգամ ապահովելով «ձմեռային չեմպիոնի» կոչումը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի առաջնությունում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չի պարտվել 13 խաղում անընդմեջ։ Սեպտեմբերի 27-ին «Սասուոլոյից» կրած 1:2 հաշվով պարտությունն առայժմ միակն է ընթացիկ առաջնությունում։

«Ինտերը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Յուվենտուսն» այս տուրում հունվարի 7-ին կհյուրընկալվի վերջին տեղում գտնվող «Սալերնիտանային»։

20-րդ տուրում «Ինտերը» հունվարի 13-ին կհյուրընկալվի «Մոնցային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում