12:02  ,  3 հունվարի, 2024

WTA-250․ Էլինա Ավանեսյանը պարտվեց երկրորդ շրջանում

Աշխարհի 74-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանում նա մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, ամերիկացի Էմմա Նավարոյի հետ եւ պարտություն կրեց 1:6, 2:6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 12 րոպե։

Առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը 7:6 (8:6), 6:2 հաշվով հաղթել էր նորզելանդացի Մոնիկ Բերիին։

Օքլենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով