22:55  ,  30 դեկտեմբերի, 2023

«Միլանը» հաղթեց Պուլիշիչի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։

«Միլանը» 36 միավորով երրորդն է, «Սասուոլոն» 16-րդ տեղում է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Միլան» - «Սասուոլո»՝ 1:0 (տեսանյութ)

Կրիստիան Պուլիշիչ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում