01:41  ,  30 դեկտեմբերի, 2023

«Լացիոյի» առավելությամբ՝ 3:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում փոխչեմպիոն «Լացիոն» Հռոմում մրցեց «Ֆրոզինոնեի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից աչքի ընկան արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը (տեսանյութ), դանիացի հարձակվող Գուստավ Իսակսենը (տեսանյութ) եւ իսպանացի պաշտպան Պատրիսիո Գաբարոնը (տեսանյութ

«Լացիոն» 27 միավորով 8-րդն է, «Ֆրոզինոնեն» 14-րդ տեղում է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լացիո» - «Ֆրոզինոնե»՝ 3:1

Վալենտին Կաստելյանոս, 70, Գուստավ Իսակսեն, 72, Պատրիսիո Գաբարոն, 84 - Մատիաս Սոուել, 58, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում