01:50  ,  24 դեկտեմբերի, 2023

«Ռոման» պարտության մատնեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Ռոմային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Մրցակցի դարպասը գրավեցին իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ռոման» 28 միավորով 6-րդն է, «Նապոլին» 7-րդ տեղում է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 2:0 

Լորենցո Պելեգրինի, 76, Ռոմելու Լուկակու, 90+6

Հեռացումներ՝ Մատեո Պոլիտանո («Նապոլի»), 66, Վիկտոր Օսիմեն («Նապոլի»), 86, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում