22:54  ,  23 դեկտեմբերի, 2023

«Ինտերը» հաղթեց եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Լեչեի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան գերմանացի պաշտպան Յան Բիսեկը եւ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 89-րդ րոպեին։

«Ինտերը» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ինտեր» - «Լեչե»՝ 2:0 (տեսանյութ)

Յան Բիսեկ, 43, Նիկոլո Բարելա, 78

Հեռացում՝ Լամեկ Բանդա («Լեչե»), 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում