19:54  ,  23 դեկտեմբերի, 2023

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ինտերը» կընդունի «Լեչեին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Աչերբի, Բաստոնի, Բիսեկ, Չալհանօղլու, Մխիթարյան, Բարելա, Դարմիան, Աուգուստո, Արնաուտովիչ, Տյուրամ։

«Ինտեր» - «Լեչե» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում