17:27  ,  23 դեկտեմբերի, 2023

«Յուվենտուսի» հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ֆրոզինոնեին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից աչքի ընկան թուրք հարձակվող Քենան Յիլդիը եւ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսը» 40 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Ինտերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆրոզինոնեն» 14-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Յուվենտուս»՝ 1:2 (տեսանյութ)

Խայմե Բայես, 51 - Քենան Յիլդիզ, 12, Դուշան Վլահովիչ, 82

«Բոլոնիա» - «Ատալանտա»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Տորինո» - «Ուդինեզե»՝ 18:00

«Ինտեր» - «Լեչե»՝ 21:00

«Վերոնա» - «Կալյարի»՝ 21:00

«Ռոմա» - «Նապոլի»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում