01:44  ,  23 դեկտեմբերի, 2023

«Միլանն» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Սալերնիտանային» եւ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Միլանը» 33 միավորով երրորդն է եւ 4 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Չորրորդ տեղ բարձրացավ «Ֆիորենտինան», որը 1:0 հաշվով պարտության մատնեց «Մոնցային» եւ ունի 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սալերնիտանա» - «Միլան»՝ 2:2 

Ֆեդերիկո Ֆասիո, 42, Անտոնիո Կանդրեւա, 63 - Ֆիկայո Տոմորի, 17, Լուկա Յովիչ, 90+1

«Մոնցա» - «Ֆիորենտինա»՝ 0:1

Լուկաս Բելտրան, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում