17:28  ,  17 դեկտեմբերի, 2023

«Միլանն» ուժեղ էր «Մոնցայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Մոնցային» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից աչքի ընկան հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը (տեսանյութ), սերբ պաշտպան Յան-Կառլո Շիմիչը (տեսանյութ) եւ շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը (տեսանյութ

«Միլանը» 32 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից» հետ է 5 միավոր։ «Մոնցա» 11-րդ տեղում է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Միլան» - «Մոնցա»՝ 3:0

Տեյանի Ռեյնդերս, 3, Յան-Կառլո Շիմիչ, 41, Նոա Օկաֆոր, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում