23:28  ,  16 դեկտեմբերի, 2023

Օսիմենի եւ Կվարացխելիայի գոլերը հաղթանակ բերեցին «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց «Կալյարիին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Իտալացի Վալտեր Մացարիի գլխավորած թիմից աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենն ու վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան։

«Նապոլին» 27 միավորով չորրորդն է, «Կալյարին» 16-րդ տեղում է՝ 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Նապոլի» - «Կալյարի»՝ 2:1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 69, Խվիչա Կվարացխելիա, 75 - Լեոնարդո Պավոլետի, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում